Տեղեկատվական թերթիկները գնալով պակասում են

Դավթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգում աշխույժ տրամադրություն էր տիրում:Image

Image

Image

Image

Image

<<Բարև ձեզ , մենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից ենք …,>>-այսպես ասելով` շրջում էինք այգում և բաժանում տեղեկատվական թերթիկները:Սկզբում ես շատ էի հուզվում և ամաչում, բայց հետո, երբ զգացի մարդկանց հետաքրքրասիրությունը, այլևս չամաչեցի:Ոմանք հարցնում էին, թե սա Բլեյանի դպրոցը չէ՞ :Բոլորը հետքրքրված էին մեր դպրոցով, նույնիսկ մի կին ասաց ,որ ուզում էր տեղեկանալ մեր դպրոցի մասին, բայց չգիտեր, թե ինչպես, և մենք այդ հարցում նրան օգնեցինք: Մենք բաժանեցինք մոտ յոթանասուն թերթիկ:Այգում արդեն բոլորն ունեին իրենց թերթիկները:

Մի խոսքով , ժամանակն անցավ և’ արդյունավետ, և’ հետաքրքիր:

Оставьте комментарий